Եգիպտոս - Եգիպտոս

10 հետաքրքիր փաստեր Եգիպտոսի համար

1. Եգիպտոսին ամենաշատ եկամուտ բերում է Սուեզի ջրանցքը:

2. Սեփական տարածքի 6%-ից քիչն է բնակելի. մնացածն անապատ է, մոտ 95մլն բնակչություն ունեն:

3. Երկրի կարևոր հիմնախնդիրներից են բնակչության թվի արագ աճն ու աղբահանությունը: 

4. Զարմանալի է, որ արաբներն ամբողջ աշխարհում բարձրակարգ սպասարկում ապահովող աղբահանման ֆիրմաներ ունեն, բայց արաբական նման հարուստ երկրում խնդրին լուծում չեն կարողանում տալ:

5. Կին-տղամարդ հարաբերություններն են շատ հետաքրքիր: Ամուսինը եթե դավաճանող կնոջը սպանի, հաստատ ոչ ոք չի քննադատի նրան:

6. Հին Եգիպտոսում վիրաբույժները կատարում էին գլխի փոխպատվաստում: Դա այն է, ինչ ժամանակակից բժիշկները ոչ մի կերպ չեն կարողանում:

7.  Արդեն հինգ հազար տարի է` Եգիպտոսում` Կահիրեից հարավ-արևմուտք, կիզանուտ ավազների վրա վեր են խոյանում եգիպտական հինավուրց բուրգերը` հնադարում ապրած թագավոր-փարավոնների դամբարանները:

8. Բուրգերը ստրուկները չեն կառուցել, այլ բանվորներ, որոնք դրա դիմաց վարձատրվել են։ Այս մոլորությունը տարածվել է հույն պատմաբան Հերոդոտոսի շնորհիվ։

9. Իրենց աշխատանքի համար բանվորները ստացել են ոչ թե փող, այլ գարեջուր՝ օրական 3.8լ։  

10. Թութանհամոնը թաղվել է ոսկե դիմակով. այս փաստն արդեն հայտնի է գրեթե բոլորին, ով փոքր-ինչ հետաքրքրված է Հին Եգիպտոսով։