Կիպրոս - Կիպրոս

10 հետաքրքիր փաստեր Կիպրոսի մասին 

1. Ենթադրում են, որ կղզին իր անվանումն ստացել է այնտեղ եղած նոճու  պուրակների պատճառով:

2. Կղզու ափերը ցածրադիր են, թույլ կտրտված, մակերևույթը լեռնային է։

3. Կիպրոսի բնակչության մեծամասնությունը (մոտ 80 %) հույներ են, որոնց նախնիներն այստեղ բնակություն են հաստատել ավելի քան 3 հազար տարի առաջ, 18 %-ը թուրքեր են, որոնք այստեղ մուտք են գործել XVI դարում

4. 500մ բարձրության վրա աճում են մշտադալար թփուտներ:

5. Կղզու ողջ տարածքով հաշվվում է 1890  տարբեր տեսակի ծառեր, այդ թվում նաև` էնդեմիկ ծառեր, որոնք հատուկ են միայն այդ տարածաշրջանին:  Իզուր չէ, որ Կիպրոսը անվանում են բուսաբանական դրախտ:

6. Կիպրոսի կենդանականաշխարհը ավելի աղքատ է, քան բուսականը:

7. Կիպրեսի հյուրանոցում ընդունված է մի քանի մետաղադրամ թողնել հավաքարարին: 

8. Պետական թանգարաններում լուսանկարվելու և նկարահանվելու համար հարկավոր է հատուկ թույլտվություն ունենալ,և դիմումը պետք է անպայման գրավոր լինի:

9. Արգելված է լուսանկարել Կիպրոսի երկու մասերի միջև ընկած սահմանը, զինվորներին և զինվորական սարքավորումները: 

10. Կիպրոսում քաշի միավորը համարվում է դրահմը (100 դրահմը հավասար է  320 գրամի):