Ավստրիա - Վիեննա

10 Հետաքրքիր փաստեր Ավստրիայի մասին

1. Այս երկրի մայրաքաղաքը Վիեննան է, ներկայումս տեղաբնակների 20%-ն է ապրում այդ քաղաքում: Պետական լեզուն համարվում է գերմաներենը: 
2. Ավստրիան ընդամենը հինգ խոշոր քաղաք ունի, որոնք շատ ճանաչված են զբոսաշրջիկների շրջանում: Դրանք են` Զալցբուրգը, Գրացը, Ինսբուրգը, Լինցը և Վիեննան:
3. Աշխատանքից ազատ օրերին ավստրիացիները նախընտրում են զբաղվել զանազան 
ձմեռային սպորտաձևերով:

4. Լեռները ծածկում են այս երկրի մեծ մասը: Ընդհանուր տարածքի 62%-ը զբաղեցնում է Արևելյան Ալպերը: 
5. Գրոսգլոկները ամենաբարձր լեռն է, որի բարձրությունը կազմում է 3798 մետր, ինչպես նաև, այն համարվում է 
Եվրոպայում իր բարձրությամբ երկրորդ լեռը: Այստեղ է գտնվում խոշորագույն սառցադաշտը, որ անվանում են Պաստերցե: Այն սկսած 19-րդ դարից բավականին արագ հալվում է:
6.Ավստրիայի դրոշը համարվում է աշխարհի ամենահնագույն դրոշներից մեկը, այն գործում է 1191 թվականից: Դրոշի սպիտակ գույնը խորհրդանշում է Դունայ գետը, կարմիրը` մարդկանց թափած արյունը, ովքեր պայքարում էին պետության անկախության համար:
7. «Պրատեր» այգում է գտնվում ամենահին սատանայի անիվ կարուսելը. այն կառուցել են 19-րդ դարում, բարձրությունը 65 մետր է:

8. Ավստրիան ֆեդերատիվ հանրապետություն Է։  

9.  Գյուղատնտեսությունն ապահովում է երկրի պարենային պահանջի 80—85%:

10. Հնուց Ավստրիայում արդյունահանում են երկաթահանք  ցինկ-կապար  և պղինձ: