Թուրքիա - Թուրքիա

10 հետաքրքիր փաստ Թուրքիայի մասին 

1. Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է

երկուաշխարհամասերում՝ Ասիայում և Եվրոպայում:

2. Մեկ տարվա ընթացքում շուրջ 26 մլն զբոսաշրջիկ է այցելում Թուրքիա:

3. Նրա հիմնական մասը՝ Անատոլիան (երկրի տարածքի 97 %-ը), գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր:

4.  Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան Թրակիա) Բալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է:

5. Թուրքիան արևելքից սահմանակից է Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ, հարավից` Իրաքի և Սիիայի հետ, արևմուտքից՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։ 

6. Մարմարա ծովը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները միջազգային կարևոր ջրուղիներ են, որոնցով Սև ծովը կապվում է համաշխարհային օվկիանոսի հետ: Բացի այդ, նեղուցների վրա կառուցված 2 մեծ կամուրջներով են անցնում 2 աշխարհամասերը միմյանց կապող երկաթուղային ու խճուղային մայրուղիները:

 7. Թուրքիայի մշակույթը զարգացել է Բյուզանդիայի, Հայաստանի, Իրանի, Միջին Ասիայի, արաբական երկրների ժողովուրդների, ինչպես նաև սելջուկների գեղարվեստական ժառանգության հիման վրա:

8. Աշխարհում լավագույն մետաքսե գորգեր են ճանաչված Ստամբուլի Գումգափու թաղամասի հայ արհեստավորների գործած «Գումգափու» գորգերը: 

9. Տարածքի մեծ մասը զբաղեցնող սարահարթերում ամռանն անձրևներ գրեթե չեն լինում, և արևը վիթխարի տարածությունների վրա խանձում է ամբողջ բուսականությունը

10. Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ Սև Ծով, Միջերկրական ծով, Էգեյան և Մարմարա ծովեր։