Մեր մասին

LH Travel տուրիստական ընկերությունը հիմնադրվել է 2009 թ.: Համագործակցելով տուրիստական շուկայի միջազգային առաջատար ընկերությունների հետ և ունենալով մասնագիտացված և բարեհամբույր սպասարկող անձնակազմ` LH Travel -ը Ձեզ հնարավորություն է ընձեռում ճանապարհորդել աշխարհի ցանկացած կետ և ստանալ առավելագույն բավարարվածություն Ձեր հանգստից: Մեր բարձրակարգ մասնագետները պատրաստ են բավարարել նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդների ճաշակները` կազմակերպելով նրանց համար անմոռանալի օրեր ինչպես մեր գեղատեսիլ երկրում, այլև նրա սահմաններից դուրս:

 

LH Travel տուրիստական գործակալության հիմնական ծառայությունները`

 

  • Արտագնա և ներգնա   տուրիզմ

  • Ծովափնյա, էքսկուրսիոն, պատմական և մշակութային տուրեր, հարսանեկան տուրիզմ, ընտանեկան տոներ և այլն:

  • Աշխարհի առաջատար ավիաընկերությունների ավիատոմսեր

  • Ճանապարհորդությունների կազմակերպում

  • Աշխարհի տարբեր հյուրանոցային համարներում ամրագրում, փոխադրումներ օդանավակայաններից 

  • Ապահովագրության ձևակերպում

  • Վիզայի սպասարկում և այլն

  • Նորապսակներին հատուկ մոտեցում (+ անակնկալներ)

  • Մշտական հաճախորդների համար զեղչերի ճկուն համակարգ

  • Անհատական VIP տուր-փաթեթների մշակում

  • Ամառային ճամբարներ և դպրոցներ աշխարհի տարբեր երկրներում

  • Օտար լեզվի և մասնագիտական կուրսեր արտերկրում