ԱՄԷ - Արաբական Միացյալ Էմիրություններ

10 հետաքրքիր փաստեր Արաբական Միացյալ Էմիրությունների մասին

1. Բոլոր ավտոբուսների կայարանները անգամ Դուբայում ապահովված են օդափոխության համակարգով:

2. ԱՄԷ-ում ամենացուրտ ամիսները դեկտեմբեր և հունվար ամիսներն են: Այդ ժամանակ օդի ջերմաստիճանը ցերեկը կազմում է +28, իսկ գիշերը  +18:

3. ԱՄԷ-ում ամենասիրված սպորտաձևը ուղտերի վազքն է: Ընդ որում այժմ ուղտերին ղեկավարում են փոքրիկ ռոբոտները:

4. ԱՄԷ-ում շատ են սիրում ոսկի: Վիճակագրության համաձայն` Արաբական Էմիրություններում ապրող յուրաքանչյուր բնակիչ ամեն տարի պարտադիր 38 գրամ ոսկի է գնում:

5. 5 կիլոգրամ ոսկյա զարդ  արաբ տղամարդը պետք է նվիրի այն կնոջը, ով միջնորդում է ամուսնության համար:

6. Արաբ տղամարդիկ ավելի հաճախ ամուսնանում են օտարազգի կանանց հետ, այդ կերպ նրանք չեն վճարի հարսի համար:

7. ԱՄԷ-ում հաճախ ամուսնանում են ոչ թե սիրելով, այլ ծնողների կամքով. պահպանողականությունը և կրոնական ավանդույթները երիտասարդներին թույլ չեն տալիս ինքնուրույն ընտրել կյանքի ուղեկցին:

8. ԱՄԷ-ն մեծ խնդիրներ ունի ջրի հետ: Ջրի միայն 30%-ն է գալիս բնական աղբյուրներից:

9. Շատ շուտով Էմիրությունների  մեծ մասում կվերջանան նավթի պաշարները: Բացառություն է համարվում միայն Աբու-Դաբին:

10. Վերջին տարիներին Էմիրությունները  մեծ խնդրի առաջ է կանգնել ընտանեկան հարցերի վերաբերյալ. տարեցտարի բազմաթիվ արաբ կանայք չեն ամուսնանում: