Շրի Լանկա - Շրի Լանկա

10 հետաքրքիր փաստ Շրի Լանկայի մասին
1.«Շրի Լանկա» անունը սանսկրիտից թարգմանվում է որպես «Օրհնված երկիր»: Երկրի լրիվ անունն է՝ Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետություն:
2. Շրի Լանկան Մեծ Բրիտանիայից անկախացել է 1948թ.: Մինչեւ 1972թ. կղզին կոչվել է Ցեյլոն:
3. Կղզու բնակչության մեծամասնությունը, մոտ 70%-ը բուդդիզմ է դավանում:
4. Երկրի մայրաքաղաքը Կոլոմբոն է, որի բնակչությունը կազմում է մոտ 600 հզր. մարդ:
5. Շրի Լանկան հայտնի է իր բարձրորակ թեյով, կարելի է ասել, որ այստեղ է աճում աշխարհի լավագույն թեյը:
6. Այսօր կրթված է համարվում Շրի Լանկայի բնակչության 92%-ը, ինչը շատ բարձր ցուցանիշ է Հարավային Ասիայի երկրների համար:
7. Երկրի պետական լեզուներն են թամիլերենն ու սինգալերենը, մեծ տարածում ունի նաեւ անգլերենը:
8. Կանդի քաղաքում գտնվում է Բուդդայի ատամի տաճարը, որը կղզու ամենահայտնի սրբավայրն է:
9. Երկրի զինանշանի վրա պատկերված է առյուծ, որը խորհրդանշում է բուդդիզմը եւ ցեյլոնցիների նախահորը, իրենց առաջին արքային, որը խիզախ էր եւ ուժեղ ու առաջինը ընդունեց բուդդիզմ:
10. Շրի Լանկան զբաղվում է թանկարժեք քարերի արտահանմամբ: Այդ երկրում բավականին մատչելի գներով կարելի է ձեռք բերել սուտակ, զմրուխտ եւ այլն:
- Հայաստան
- Արևմտյան Հայաստան
- Շրի Լանկա
- Մալդիվներ
- Հորդանան
- ԱՄԷ
- Եգիպտոս
- Թաիլանդ
- Թուրքիա
- Կիպրոս
- Հունաստան
- Ֆրանսիա
- Անգլիա
- Իսպանիա
- Իտալիա
- Ավստրիա
- Հնդկասատան
Անվանում | Միավոր | Արժեք[AMD] | Տ-մ |
---|---|---|---|
USD | 1 | 396.3 | -0.1 |
GBP | 1 | 499.5 | 0.88 |
EUR | 1 | 415.7 | 0.78 |
RUB | 1 | 4.337 | -0.0 |
