Հորդանան - Հորդանան
10 հետաքրքիր փաստեր Հորդանանի մասին
1. Հորդանանի ամենահարավային քաղաքը Աքաբան է, որը բավականին երիտասարդ հանգստավայր է` կարմիր ծովի ամենահյուսիսային ափին:
2. Հորդանանի ավելի քան 92% - ը մահմեդականներ են եւ մոտավորապես 3% -ը ՝ քրիստոնյաներ։
3. Մզկիթ մտնելիս պետք է հանել կոշիկները։ տղամարդիկ պետք է հագնեն տաբատներ ,իսկ կանայք հագնվեն պահպանողական՝ ծածկելով իրենց արմունկները, ոտքերն ու մազերը։
4. Քա նի որ Հորդանանը համարվում է իսլամական երկիր , ապա խորհուրդ է տրվում հագնել համեստ հագուստ, հատկապես գյուղական վայրերում.
5. Երկրի հյուսիսում օձագալար հոսում է Հորդանան գետը (որտեղ մկրտվել է Հիսուս Քրիստոսը Հովհաննես Մկրտչի ձեռամբ), որը թափվում է Մեռյալ ծով:
6. Հորդանանը գյուղատնտեսական երկիր է, սակայն նրա տարածքի միայն 16 %-ն է նպաստավոր գյուղատնտեսական աշխատանքների համար:
7. Հայերը Հորդանանի տարածքում բնակվել են վաղ ժամանակներից: Սակայն համայնքը ձևավորվել և ստվարացել է Մեծ եղեռնից հետո միայն:
8. Տարին երկու անգամ Հորդանանում տեղի են ունենում միջազգային դասի ավտոմեքենաների մրցարշավներ: Իսկ Ջերաշի իպադրոմում շատ հաճախ կազմակերպվում են հռոմեական կառքերի դասական մրցարշավներ:
9. Մեռյալ Ծովը յուրահատուկ բնության հրաշալիք և բնական առողջարան է: Այն աղի լիճ է, որի մակարդակը գտնվում է ծովից 400 մ ցածրության վրա: Լիճը համարվում է ամենաաղին ամբողջ աշխարհում:
10. Իր չափազազանց աղիության պատճառով (լճում աղի պարունակությունը 10 անգամ գերազանցում է ամենաաղի ծովի պարունակությունից) ջուրը չափազանց խիտ է և հիշեցնում է մածուցիկ խտանյութ: