Ավստրիա - Վիեննա

10 Հետաքրքիր փաստեր Ավստրիայի մասին
1. Այս երկրի մայրաքաղաքը Վիեննան է, ներկայումս տեղաբնակների 20%-ն է ապրում այդ քաղաքում: Պետական լեզուն համարվում է գերմաներենը:
2. Ավստրիան ընդամենը հինգ խոշոր քաղաք ունի, որոնք շատ ճանաչված են զբոսաշրջիկների շրջանում: Դրանք են` Զալցբուրգը, Գրացը, Ինսբուրգը, Լինցը և Վիեննան:
3. Աշխատանքից ազատ օրերին ավստրիացիները նախընտրում են զբաղվել զանազան ձմեռային սպորտաձևերով:
4. Լեռները ծածկում են այս երկրի մեծ մասը: Ընդհանուր տարածքի 62%-ը զբաղեցնում է Արևելյան Ալպերը:
5. Գրոսգլոկները ամենաբարձր լեռն է, որի բարձրությունը կազմում է 3798 մետր, ինչպես նաև, այն համարվում է
Եվրոպայում իր բարձրությամբ երկրորդ լեռը: Այստեղ է գտնվում խոշորագույն սառցադաշտը, որ անվանում են Պաստերցե: Այն սկսած 19-րդ դարից բավականին արագ հալվում է:
6.Ավստրիայի դրոշը համարվում է աշխարհի ամենահնագույն դրոշներից մեկը, այն գործում է 1191 թվականից: Դրոշի սպիտակ գույնը խորհրդանշում է Դունայ գետը, կարմիրը` մարդկանց թափած արյունը, ովքեր պայքարում էին պետության անկախության համար:
7. «Պրատեր» այգում է գտնվում ամենահին սատանայի անիվ կարուսելը. այն կառուցել են 19-րդ դարում, բարձրությունը 65 մետր է:
8. Ավստրիան ֆեդերատիվ հանրապետություն Է։
9. Գյուղատնտեսությունն ապահովում է երկրի պարենային պահանջի 80—85%:
10. Հնուց Ավստրիայում արդյունահանում են երկաթահանք ցինկ-կապար և պղինձ:
- Հայաստան
- Արևմտյան Հայաստան
- Շրի Լանկա
- Մալդիվներ
- Հորդանան
- ԱՄԷ
- Եգիպտոս
- Թաիլանդ
- Թուրքիա
- Կիպրոս
- Հունաստան
- Ֆրանսիա
- Անգլիա
- Իսպանիա
- Իտալիա
- Ավստրիա
- Հնդկասատան
| Անվանում | Միավոր | Արժեք[AMD] | Տ-մ |
|---|---|---|---|
| USD | 1 | 375.1 | 0 |
| GBP | 1 | 508.8 | 4.73 |
| EUR | 1 | 442.6 | 3.86 |
| RUB | 1 | 4.934 | 0 |
Հայերեն
Русский
English