Թուրքիա - Թուրքիա

10 հետաքրքիր փաստ Թուրքիայի մասին
1. Թուրքիան աշխարհի այն փոքրաթիվ երկրներից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է
երկուաշխարհամասերում՝ Ասիայում և Եվրոպայում:
2. Մեկ տարվա ընթացքում շուրջ 26 մլն զբոսաշրջիկ է այցելում Թուրքիա:
3. Նրա հիմնական մասը՝ Անատոլիան (երկրի տարածքի 97 %-ը), գտնվում է Ասիայում, այդ պատճառով էլ Թուրքիան համարվում է ասիական երկիր:
4. Եվրոպական մասը (պատմական անունը՝ Արևելյան Թրակիա) Բալկանյան թերակղզու ծայրագույն հարավ-արևելքն է:
5. Թուրքիան արևելքից սահմանակից է Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ, հարավից` Իրաքի և Սիիայի հետ, արևմուտքից՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։
6. Մարմարա ծովը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները միջազգային կարևոր ջրուղիներ են, որոնցով Սև ծովը կապվում է համաշխարհային օվկիանոսի հետ: Բացի այդ, նեղուցների վրա կառուցված 2 մեծ կամուրջներով են անցնում 2 աշխարհամասերը միմյանց կապող երկաթուղային ու խճուղային մայրուղիները:
7. Թուրքիայի մշակույթը զարգացել է Բյուզանդիայի, Հայաստանի, Իրանի, Միջին Ասիայի, արաբական երկրների ժողովուրդների, ինչպես նաև սելջուկների գեղարվեստական ժառանգության հիման վրա:
8. Աշխարհում լավագույն մետաքսե գորգեր են ճանաչված Ստամբուլի Գումգափու թաղամասի հայ արհեստավորների գործած «Գումգափու» գորգերը:
9. Տարածքի մեծ մասը զբաղեցնող սարահարթերում ամռանն անձրևներ գրեթե չեն լինում, և արևը վիթխարի տարածությունների վրա խանձում է ամբողջ բուսականությունը
10. Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ Սև Ծով, Միջերկրական ծով, Էգեյան և Մարմարա ծովեր։
- Հայաստան
- Արևմտյան Հայաստան
- Շրի Լանկա
- Մալդիվներ
- Հորդանան
- ԱՄԷ
- Եգիպտոս
- Թաիլանդ
- Թուրքիա
- Կիպրոս
- Հունաստան
- Ֆրանսիա
- Անգլիա
- Իսպանիա
- Իտալիա
- Ավստրիա
- Հնդկասատան
| Անվանում | Միավոր | Արժեք[AMD] | Տ-մ |
|---|---|---|---|
| USD | 1 | 375.1 | 0 |
| GBP | 1 | 508.8 | 4.73 |
| EUR | 1 | 442.6 | 3.86 |
| RUB | 1 | 4.934 | 0 |
Հայերեն
Русский
English