Թաիլանդ - Թաիլանդ

10 հետաքրքիր փաստեր Թաիլանդի մասին

1. Ժամանակագրությունը Թայլանդում այլ է: Այնտեղ այժմ 2555 թվականն է:

2.  Թայլանդը, որպես հանրահայտ տուրիստական երկիր հայտնի  դարձավ «շնորհիվ» վիետնամական պատերազմի: Այստեղ տեղակայված են եղել հսկայական ռազմաբազաներ, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի զինվորների համար նախատեսված հանգստի վայրեր: Հատկապես զինվորների շրջանում հայտնի է եղել Պատտայա քաղաքը, սկսած այդ ժամանակից այն մնացել է Թայլանդի սեքս-քաղաքը:

3. Թայլանդի փողոցներում սովորաբար հարբած մարդկանց չես հանդիպի: Թայլանդցիները գրեթե երբեք չեն խմում, իսկ եթե խմած էլ են լինում, ապա իրենց շատ հանգիստ են պահում և չեն աղմկում: Հարբած թայլանդցու սովորական վիճակը նստել և ժպտալն է:

4. Թայլանդցի ոստիկանը գեղեցիկ զգեստավորված պճնամոլ է, որը մեծ հարգանք է վայելում տեղացիների շրջանում, օժտված է, մեղմ ասած, անսահմանափակ իրավունքներով: Նա կարող է սթափեցնել ցանկացած անհնազանդ քաղաքացու:

5. Թայլանդում մերկ մարմնով տղամարդը չպետք է հայտնվի հասարակական վայրերում: Դա կարգապահության խախտում է:

6. Այս երկրում ընդունված չէ բարձրաձայն խոսել: Իսկ ժպտացող մարդը հիմարի տպավորություն չի թողնում, իսկ պատասխան ժպիտը Թայլանդում նորմալ է:  Հենց այդ պատճառով Թայլանդը հաճախ անվանում են ժպիտի երկիր:

7. Թայլանդցիները նախընտրում են մեքենայով երթևեկելը, ոչ թե ոտքով քայլելը: Իսկ դա նրանք անում են տուկ-տուկ կոչվող մեքենայով, ավտոբուսով, մետրոյով, առագաստանավակով, ճոպանուղիով, նավակներով, ինչպես նաև զանազան ինքնագործ փոխադրման միջոցներով:

8. Ինչպես գրված է Գինեսսի ռեկորդների գրքում՝ թայական այբուբենը իր մեծությամբ երկրորդն է աշխարհում: Թայական լեզուն ընդհանուր է ողջ բնակչության համար, սակայն արևելյան նահանգներում գոյություն ունի իսայական բարբառը, որը նման է լաոսական լեզվին:

9. Գրեթե բոլոր թայլանդցիները դպրոցներում սովորում են անգլերեն, բայց հաճախ ամաչում են  օգտագործումից: Սակայն շատ հաճախ ամենաանսպասելի վայրերում կարող եք հանդիպել թայլանդցու, որը շատ լավ խոսում է անգլերեն և ռուսերեն լեզուներով:

10. Թայական լեզվում «սով» բառը չկա: